Qezhamar.am՝ տեսաուղերձ ԱՍՏՂԻ կողմից

 

Եթե դուք դեռ չգիտեք, թե ինչպես յուրահատուկ, անկրկնելի ու անմոռանալի շնորհավորել Ձեզ հարազատ ու շատ սիրելի մարդուն, ապա մեր կայքը Ձեզ համար է:  Qezhamar.am-ը կհոգա այդ մասին:

Մեր կայքի միջոցով պատվիրեք հատուկ շնորհավորանք կամ բարեմաղթանք անձնական տեսաուղերձի ձևով՝ Ձեր սիրելի ու հանրահայտ մարդուց:

Qezhamar.am-ը կդառնա անսպասելի անակնկալն ու «ամենաթույն» նվերը Ձեր սիրելի մարդու համար և կպարգևի նրան անմոռանալի զգացողություններ:

Մեր կայքի միջոցով  կարելի է ուղղակի պատվիրել շնորհավորանք սիրելի դերասանի, մարզիկի, երգչի, հաղորդավարի, մոդելի, բլոգերի ու այլ հանրահայտ անձանցից:

Պատկերացրեք՝ Ձեր դուստրը ցանկանում է դառնալ մոդել, և նրան շնորհավորում են առաջատար մոդելները…

Կամ պատկերացրեք՝ Ձեր որդին ցանկանում է դառնալ մարզիկ, և նրան հաջողություններ են մաղթում հանրահայտ ու սիրված մարզիկները…

Ձեր միջոցառումները՝ հարսանիքները, հոբելյանները և այլ տոնական երեկոները կարող են զարդարվել հանրահայտ մարդկանց կողմից ստացված տեսաուղերձներով: